Post Acji9DN2kkZS4ED06K by tigran@xn--y9a6bah4ck.xn--y9a3aq
(DIR) More posts by tigran@xn--y9a6bah4ck.xn--y9a3aq
(DIR) Post #Acji9C5HXIlk4qtImG by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
2023-12-12T14:32:00+00:00
0 likes, 0 repeats
ինձ թւում ա, կրեատիւութիւնը կապուած ա «ուզում եմ կարողանալ էդպէս անել» մտքի հետ։ու հետեւաբար՝ «ուզում եմ կարողանալ նուագել էս գործը» եւ «ուզում եմ կարողանալ գրել էս (կամ նման) խաղ»։ու դրա հետ կապուած ա նաեւ ցանկութիւնը՝ կարողանալ ամենազրօյից իրականացնել ինչ֊որ լուծում։ իմանալ որ դու մենակ կարող ես դա անել։ու դրանից ա նաեւ սահմանափակումներ ուզելը՝ ուզում եմ էս ու էս չանել, կամ չօգտագործել, ուզում եմ քիչ ֆիչըրներով ծրագիր գրել չօգտուելով շատ գրադարաններից։ կամ ուզում եմ իւղաներկով նկարել, ոչ թէ կարգչով ու էն ծրագրով։ կամ ուզում եմ ինքս պատրաստել ֆոտօ էմուլսիա ու քսել ապակու վրայ, էն մեծ խցիկով նկարել։էսպէս ա օրինակ լինում երբ կրեատիւ մարդը սիրում ա սահմանափակումներ։ չնայած դա կարող ա թուալ տարօրինակ։#մարդիկ #կախուածութիւններ #արհեստ #արուեստ #ստեղծարարութիւն #մինիմալիզմ #սահմանափակում #սահմանափակումներ
(DIR) Post #Acji9DN2kkZS4ED06K by tigran@xn--y9a6bah4ck.xn--y9a3aq
2023-12-12T14:35:39Z
0 likes, 1 repeats
@inky մարդ պէտք ա էնքան շատ ազատութիւն ունենայ, որ կարողանայ իր ուզած ձեւով սահմանափակել իրեն։
(DIR) Post #Acji9GCAFeeQpM8r3o by tigran@xn--y9a6bah4ck.xn--y9a3aq
2023-12-12T14:36:29Z
0 likes, 0 repeats
@inky օրինակ սովետում էլ, սովետից դուրս էլ կրեատիւ մարդիկ եղել են, բայց վստահ եմ սովետից դուրս աւելի կրեատիւ են եղել քան սովետում։