Post AZWD6waM9HT10RGa6C by sariAxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq
 (DIR) More posts by sariAxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq
 (DIR) Post #AZULIlMa6od8ze3Au0 by sariAxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq
       2023-09-06T11:06:18Z
       
       0 likes, 0 repeats
       
       կարծում եմ խնդիրներիս 97%-ը կլուծվեին, եթե կարողանայի ինչ որ բանի վրա 3 վարկյանից ավել կենտրոնացած մնայի
       
 (DIR) Post #AZULdEZvCIJpOV3FNQ by sariAxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq
       2023-09-06T11:10:01Z
       
       0 likes, 0 repeats
       
       * ինչ որ կարևոր բանի, թե չէ անկարևորը ինչքան ուզեք :դ
       
 (DIR) Post #AZUTMNP5vm2PTZSZMm by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
       2023-09-06T11:20:30+00:00
       
       0 likes, 0 repeats
       
       @sariaxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq բայց կարող ա իրականում էն չի կարեւորը քեզ համար, այլ էն միւսը։իսկ դու քեզ ստիպում ես խորանալ անկապ տեղ։
       
 (DIR) Post #AZUTMOQu6X4yfTJWpE by sariAxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq
       2023-09-06T12:36:33Z
       
       0 likes, 0 repeats
       
       @inky եսիմ, եթե օրինակ հեռախոսի մեջ մտնել անկապ թերթելնա իմ համար կարևոր ուրեմն իսկապես տխուրա վիճակս :/
       
 (DIR) Post #AZUwReDnj9OFkp2jPU by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
       2023-09-06T14:53:06+00:00
       
       0 likes, 0 repeats
       
       @sariaxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq դէ կարող ա հեռախօսի այլընտրանքն էնքա՛ն դախ ա, որ դրա հետ համեմատ հեռախօս թերթելն էլ ա լաւ փախուստ։ես ի դէպ չունեմ «հեռախօս»՝ էն ինչ հասկանում ենք «հեռախօս» ասելով։ ու իմ կեանքը երեւի աւելի վատը չի դրանից։բայց ես աշխատել եմ 14 տարի գրեթէ առանց արձակուրդ վերցնելու, իիձ հանել են, ես ահաւոր «բըրն աութ» եմ եղել ու ես զզւում եմ այթի ինդուստրիայից։էսօր էլ ընկերներիցս մէկը գրել ա որ իրանց մօտ գործ կայ, բայց ես զզզզզզզւում եմ ու չեմ ուզում։ էս պահին դաս եմ տալիս, ու գոյատեւել լինում ա։ ու էդ ամենա «մինինգֆըլ» գործն ա ինչ երբեւէ արել եմ։ ու պարտքեր կան տան հետ կապուած, դեռ շատ չեն նեղում, բայց պէտք ա տալ մի օր շուտով։
       
 (DIR) Post #AZUwRf0inGWQCXvnf6 by sariAxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq
       2023-09-06T18:02:27Z
       
       0 likes, 0 repeats
       
       @inky հա փախուստա, հենց պիտի կենտրոնանամ լուծում գտնեմ, զգում եմ որ մեջն եմ ու էնպես էլ չի անելու բան ունեմ անկապ մի բան բզում դնում եմ տեղըմտածել եմ ոչ սմարթվոն վերցնելու մասին, բայց գիտեմ, որ եթե դրա վրա չշեղվեմ ուրիշ զբաքմունք եմ գտնելու ախ այդ այթին :/կարծում եմ ես էլ եմ էդ «բըրն աութ»-ից էղել, որ չեմ կարողանում ինձ համոզել կոդ գրել, նույնիսկ գործի համար էլ չէ, այլ իմ հավեսի համար: ինչ որ բաներ եմ մտածում հավես, սկսում ու անավարտ թողնում անընդհատ:իսկ գործի դիմել ընդհանրապես չեմ ուզում, մի քանի սիվի եմ ուղարկել ընկերներիս ճնշմամբ, բայց հույսով, որ չեն զանգի :դֆինանսական անկայունությունն էլ չգիտես ինչի չի վախեցնում, ճիշտա դեռ ձգում եմ, բայց ամեն լավ բան մի օր ավարտվումա չէ՞)
       
 (DIR) Post #AZUxQfy1qrA0pglZB2 by sariAxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq
       2023-09-06T18:13:33Z
       
       0 likes, 0 repeats
       
       երևի ճիշտ կլիներ էդքան երկար չդիմանալ դուր չեկող կամպանիայում, դուր չեկող կոլեկտիվի հետ -_-
       
 (DIR) Post #AZUxgwswibcnw79Fq4 by sariAxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq
       2023-09-06T18:16:29Z
       
       0 likes, 0 repeats
       
       @inky 14 տարի առանց արձակուրդ ո՞նց ես ապրել 😩
       
 (DIR) Post #AZWD6vCvGv80jTILw0 by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
       2023-09-06T19:03:26+00:00
       
       0 likes, 0 repeats
       
       @sariaxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq էդ էլ, ես տես 14 տարի դիմացել եմ։ բայց պէտք չի։
       
 (DIR) Post #AZWD6vusdUI2vnrSS0 by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
       2023-09-06T19:11:20+00:00
       
       0 likes, 0 repeats
       
       @sariaxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq ու առհասարակ ես երեւի ոչ մի կոլեկտիւի հետ էլ չեմ դիմանայ։ ինձ համար հեռավար աշխատանքը լաւ ա, որ դէմքները չտեսնեմ առանձնապէս, չիմանամ ինչ են մտածում սրա֊նրա մասին, կամ իրենց քաղաքական հայեացքները, կամ ինչ կինօ են դիտել։ չեմ ուզում իմանալ։գործ անէինք, շատ դեբիլ չլինէին, կարողանային գործ անել, ես չանէի իրենց փոխարէն, արդէն լաւ ա։
       
 (DIR) Post #AZWD6waM9HT10RGa6C by sariAxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq
       2023-09-07T08:43:55Z
       
       0 likes, 0 repeats
       
       @inky համաձայն եմ, հեռավարը ավելի լավա, բայց ես հիմա դրան էլ չեմ տրամադրվում, նաև կարծում եմ դրան ավելի ուժեղ դիսցիպլինայա պետք, որը իմ մոտ բացակայումա:  պետքա կարողանալ ժամանակը ճիշտ կառավարել :/հա կարևոր պայմանա գործընկերների դեբիլ ու անֆայմ չլինելը :դ
       
 (DIR) Post #AZWFuQX3nNrDyyRpGi by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
       2023-09-06T19:03:07+00:00
       
       0 likes, 0 repeats
       
       @sariaxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq>մտածել եմ ոչ սմարթվոն վերցնելու մասին, բայց գիտեմ, որ եթե դրա վրա չշեղվեմ ուրիշ զբաքմունք եմ գտնելուէ շեղուիր։էնքան շեղուիր հաւէսդ հանիր որ էլ չուզես շեղուել։ (:ես չէի սատարի չսմարտֆոն վերցնելու մտքին։տեղական պրովայդերների կողմից քեզ հետեւելը մնում ա։ ես առհասարակ կասէի՝ սմարտֆոն վերցրու, բայց սիմ քարտը հանի։ բայց գիտեմ որ քեզ սիմ քարտը չի անհանգստացնում։ու կասեմ՝ էնպիսի սմարտֆոն վերցրու (կամ գուցէ քոնը տէնցն ա) որ lineageos կարողանաս դրա վրայ տեղակայել։ ու տեղակայիր։ ու դիր fdroid։ ու ինչ կայ fdroid֊ի մէջ՝ միայն դա օգտագործիր։ոչ մի գուգլ սերուայսիս։կամ վերցրու փայնֆոն։ շատ վատ սարք ա։ (: իսկապէս։ (:վատ ա աշխատում լիքը բան, թոյլ ա, նստում ա աւելի արագ, քան ցանկալի ա։բայց աւելի կոմպ ա։ ունես ֆայրֆոքս։  ունես սովորական լինուքսի ծրագրեր։ու ամէնն էնքան անյարմար ա, որ ազնիւ խօսք, ես պարզապէս շատ անգամ չեմ էլ հանում իրան գրպանից։ մի բան ա պէտք նայել ինտերնետում՝ մտածում եմ՝ յետոյ կարգչի մօտ լինեմ կը նայեմ։ (:ու նաեւ արդէն ունես 100% ազատ մէյնլայն միջուկ, ու իւզեր էքսպերիենսը բաւական վատն ա որ շատ չօգտուես, ու նաեւ մէկ ա ունես լրիւ հզօրութեան լինուքս համակարգ։մի այլ տարբերակ (կներես իմ ցնդած տարբերակների համար) — մի 20 դոլարով ճարում ես իբէյում (միշտ չի լինում լաւ վիճակում եւ այլն, բայց պատահում ա) motorola droid 4։ ինքը շատ թոյլ սարք ա։ ու լիքը խնդիրներ ունի։ բայց նաեւ ահագին լաւն ա։ իրա վրայ տեղակայում ես (ես նոյնիսկ կօգնեմ տեղակայել եթէ ինչ, չաթով էլ կարող եմ օգնել) maemo-leste օպերացիոն համակարգ։ դա ոնց որ դեբիան լինի՝ devuan ա՝ դեբիան առանց systemd֊ի։ու նոկիայի desktop environment քիչ թէ շատ յարմարացուած փոքր էկրանների համար։իսկ եթէ շատ տանջուես էդ ամէնից, գուցէ յաւելուած գրես ինքդ քեզ համար եւ նաեւ մենք բոլորս կունենանք մի յաւելուած շատ։ես անդրոիդ չունեմ ու չեմ քշում։ ես հիմնականում տառապում եմ փայնֆոնի ու մոտորոլա դրոիդի հետ։ ու դրանք իմ ամենալաւ սարքերն են։ մոտորոլան նաեւ ունի հարդուեր ստեղնաշար։ դա շատ յարմար ա։ (:
       
 (DIR) Post #AZWFuRNsd06mcnA0bA by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
       2023-09-06T22:04:27+00:00
       
       0 likes, 0 repeats
       
       @sariaxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq լաւ, մի բան էլ։ես երեւի ես չեմ լինի եթէ չասեմ՝ էդ ամէն lineageos բան թեթեւ ճանապարհներ են։հաւէս կը լինէր եթէ էստեղ նշուած սարքերից ունենայիր արդէն, կամ մէկը քեզ տուած լինէր գոնէ community սարքերից մէկը, ու դու այն ճանք դնէիր, կոտրէիր, ու տեղակայէիր դրա վրայ postmarketos որեւէ ինտերֆէյսով։ու էդ պոստմարկէտօսը քանի որ լինուքս ա՝ էլի հանգիստ կապրես։ (:
       
 (DIR) Post #AZWFuS1EGhaGapZQvo by sariAxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq
       2023-09-07T09:15:16Z
       
       0 likes, 0 repeats
       
       @inky ստեղ լիքը ինձ անծանոթ բառեր եմ տեսնում )) շատ ապրես, կնայեմ, տարբերակները կհասկանամ որնա ինձ ավելի համապատասխանհասկացա, որ առաջարկում ես անհարմարեցնել հեռախոսից օգտվելը, որ հավես չունենամ գրպանիցս հանելու, լավ տարբերակա ինձ թվումա, բայց դրանով ինձ թվումա խնդիրս մասնակի եմ լուծում : էնքանով որ դրա փոխարեն կարող եմ ձեռքիս տակ ընկած գիրք թերթել, կամ պատին նայել ու անկապ բաներ մտածել (էդելա սիրածս զբաղմունքներից :Դ) նկատի ունեմ որ ինձ ավելի պետքա հասկանալ որ էն ինչ անում եմ ավելի կարևորա, քան էն ինչով ինձ  շեղում եմ, կամ հակառակը հասկանալ որ էդ մասնագիտությունն իմը չի ու ‹‹յան տալ›› , բայց նաև եթե դա իմը չի, բա ինչնա իմը :?իրոք շատ ապրես, միշտ օգնում ես շատ <3
       
 (DIR) Post #AZYEXK2k2nLvYhbaxU by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
       2023-09-07T12:01:39+00:00
       
       0 likes, 0 repeats
       
       @sariaxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq ինձ թւում ա գիրք թերթելը կամ անկապ բաների մասին մտածելը միշտ աւելի առողջ ա քան ծանուցումից թրիգերուելը ու գնալ բացելը։նաեւ դու գիտես որ դու ունես ծերից ծեր ազատ ծրագրակազմ։ ոչ մի յաւելուած քեզ չի հետեւում։ ոչ մի յաւելուած չի վերցնում քո ակսելերոմետրի տուեալները որ իմանայ դու հիմա զուգարանում ես թէ էսինչ մարդկանց հետ մի աւտոբուսի մէջ ես, զի միասին էք փոսի մէջ ընկնում։եթէ դա ազատ անդրոիդի բիլդ ա՝ ահագին յարմարութիւններ ունես, բայց չունես կորպորատիւ ծրագրեր ու յաւելուածներ։ նաեւ ջիջին ա խնդիր, բայց կարելի ա լուծել։եթէ դա լինուքս ա՝ աւելի բարդ ա։ դէ ինձ բարդ չի։ զի ես չեմ ուզում բանկի յաւելուած։ վեբով եմ կպնում կամ կարգչից։ բայց ես ունեմ rss ընթերցիչ, ունեմ պոդքաստ լսելու ծրագիր՝ gpodder֊ը, ու ունեմ սովորական դիտարկիչ։ ու xmpp կլիենտ։ ու աւել բան պէտք չի։ xmpp֊ն քեզ ծանուցումախեղդ չի անի։ ու ում որ կարողացել ես բերել xmpp իրանից երեւի ուզում ես ծանուցում ստանալ։ կամ ջնջի էդ մարդուն քո կոնտակտներից։ դու ես քո կոնտակտ լիստը կազմում, ոչ թէ մէկը վերցնում ա քո հասցէագիրքն ու կազմում ա քո համար կոնտակտ լիստ։ դու պիտի աւելացնես էդ մարդուն որ լինի քեզ մօտ։հա ու երբ դու քեզ հետ մենակ ես՝ էդ լաւ ա, ինձ թւում ա։ երբ պոդքաստ ես լսում՝ էդ էլ ա լաւ, զարգանում ես։ոնց որ դու պէտք ա ինքդ մտածես՝ պոդքաստ լսեմ՝ ու միացնես։ ինքը չի տայ քեզ ծանուցում, չի ասի՝ արի տես ինչ եղաւ։ու էդ պատճառով էլ մարդիկ չեն կպնում։նաեւ դէ մէյնսթրիմ սոցիալական մեդիայից ա պէտք դուրս գալ, որովհետեւ էնտեղ ալգորիթմը հատուկ կընտրի էն գրառումը որ քեզ կը տխրեցնի ու կը տայ կարդաս։ կամ որ կը ջղայնացնի։ որ ներգրաւուի քեզ։ որ շատ մնաս իրանց յաւելուածի մէջ։էդ ծրագրերը տուպը չար են սարքած, որ աւելացնեն քո իրենց յաւելուած օգտագործելու ժամանակը։էդպէս չեն սարքած ազատ սոցիալական մեդիայի յաւելուածներն ու սերուերները։ էդ պատճառով էլ մարդիկ չեն գալիս մեզ մօտ, էնտեղ են հիմնականում։ զի էնտեղ իրանք մանիպուլացուած են իսկ էստեղ՝ չեն։կներես որ էլի անկապ տեղեկատւութիւն շատ տուեցի։շատ շնորհակալութիւն քեզ որ հետաքրքրուեցիր։յուսանք կօգնի։յ․ գ․ փայնֆոնի երկու տարբերակ կայ, սովորաանն ու պրօն։ պրօն աւելի թանկ ա ու աւելի հզօր։ սովորականն աւելի թոյլ ա, լաւ թոյլ ա իրականում։ բայց փոխարէնը լաւ էժան ա, ոնց որ հարիւր հիսուն դոլար ա։բայց կրկին, կարելի ա ճարել motorola droid 4 մի քսան դոլարով, ու վրան տեղակայել լինուքս։ էդ նոյնիսկ աւելի լաւ ա՝ եւ էժան ա, եւ հին սարքը վերօգտագործւում ա։ չնայած ինքը գալիս էր ժամանակին անդրոիդ երկուսով, ու հիմա կիրառելի չի՝ դու իրան նոր կեանք ես տալիս տեղակայելով ամենավերջին լինուքսը որ իրան կենդանի ա պահում։
       
 (DIR) Post #AZYEXKrR0Ju05vK4yO by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
       2023-09-07T12:05:03+00:00
       
       0 likes, 0 repeats
       
       @sariaxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq ու նոյնիսկ մաստոդոնից՝ թթից կարող ես եան տալ։ ինքը օգտագործել ա թուիթերի մօտեցումը, երբ դու ստանում ես քո ֆիդում ես ում եմ մեկնաբանել ու ինչ եմ ասել։բայց աքթիւիթի փաբը դա չի պարտադրում։կարող ես ծմակուտում օրինակ գրանցուել, հետեւել քո թթի ընկերներին։ծմակուտը չի ցոյց տալիս ծանուցում առհասարակ։ չունի հնարաւորութիւն։ ու չունի յաւելուած։ու չունի լայք կոճակ։ ոչ կարող ես լայքել ոչ կարող ես լայքուած լինել։ծանուցում որ քեզ մեկնաբանել են գալիս ա մէյլով միայն։ կարող ես նէնց մէյլ տալ որը քո հեռախօսը չի ստուգում։ես դէ ապրում եմ էսպէս, կարողացել եմ, ուրեմն ուրիշներն էլ կարող են։նաեւ ծմակուտը դիասպորայի մարդկանց էլ ա կարողանում տեսնել։
       
 (DIR) Post #AZYEXLmrYnq6y2BwUC by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
       2023-09-07T12:09:11+00:00
       
       0 likes, 0 repeats
       
       @sariaxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq հա ու մէկ էլ եթէ դու ունենաս փայնֆոն կամ մոտորոլա դրոիդ չորս, պէտք ա քո նախկին հեռախօսը երեւի մէկին նուիրես։որ քոմիթմենթ լինի ու իմանաս որ ձեւ չունես իրան դարակից հանելու, միացնելու ու մի բան նայելու։
       
 (DIR) Post #AZYEXMdgOQ5fbqu7oe by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
       2023-09-07T12:10:01+00:00
       
       0 likes, 0 repeats
       
       @sariaxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq մի բան էլ՝ մոտորոլան խցիկ չունի։ այսինքն լինուքսի տակ չի աշխատում։ իսկ ֆոտօ անելը լաւ բան ա։ այնպէս որ երեւի փայնֆոն։ (:
       
 (DIR) Post #AZYEXNWd682iMGc0Se by sariAxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq
       2023-09-08T08:09:15Z
       
       0 likes, 0 repeats
       
       @inky > ինձ թւում ա գիրք թերթելը կամ անկապ բաների մասին մտածելը միշտ աւելի առողջ ա քան ծանուցումից թրիգերուելը ու գնալ բացելը։մի հատ լավ բան ամեն դեպում արել եմ, գրեթե բոլոր ծանուծումները անջատած են մոտս ու երևի ես եմ ընտրում երբ ու ինչ պոդքաստ լսեմ)իհարկե հասկանում եմ ինչովա լավ էս ամենը ու գիտեմ որ չհայտնվեի էս միջավայրում չէի խորանա շատ հարցերում ուղղակի կարծում եմ բավականին բարդա էդ անցումը: որինակ նրանով, որ ծնողներիս, տատիկիս (իրա հետ կապը արհասարակ կորցնում եմ) դժվարա սովորեցնել որ պետքա այլ ձևերով կապվեք հետս, կամ որ շատ դեպկերում հետադարձ կապի միջոցը մենակ զանգնա: նաև իմ մարդիկ ում հետ կապը իմ համար կարևորա մեծամասամբ չեն օգտվում, իրենց բերելն էլ բարդ կլինի մի խոսքով էնքան էլ հեշտ չի սենց միանգամից հրաժարվել ծրագրակազմիծ որին արդեն սովորել ես :( > կներես որ էլի անկապ տեղեկատւութիւն շատ տուեցի։շատ շնորհակալութիւն քեզ որ հետաքրքրուեցիր։անկապ չի հետաքրքիրա, զուտ կարծում եմ ես դեռ պատրաստ չեմ)ու քեզ եմ շնորհակալ որ ժամանակ ես տրամադրում էսքան գրում ես :)
       
 (DIR) Post #AZYEz29u8Dt6CQAZdo by sariAxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq
       2023-09-08T08:14:22Z
       
       0 likes, 0 repeats
       
       @inky հա երբ որոշեմ անցնել սիրով կնվիրեմ ինչ որ մեկին :)ու հա համաձայն եմ ֆոտոի հնարավորություն ունենալը կարևորա :)
       
 (DIR) Post #AZaTvJPUJSdwMfnXwe by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
       2023-09-08T12:07:57+00:00
       
       0 likes, 0 repeats
       
       @sariaxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq ըհը գիտեմ որ բարդ ա։մարդիկ ինձ տեսնում ասում են՝ արի ֆբ որ քեզ հետ շփուենք։ ես էլ փորձում եմ իրանց բացատրել որ նէնց չի որ ես չեմ կարող իրանց հետ չաթուել, նէնց ա որ իրանց ֆբ֊ն թւյլ չի տալիս իիձ հետ չաթուել։ու նորմալ չի էսպէս փակ պահելը ու պահանջելը որ մարդ հաշիւ ունենայ քեզ մօտ։հէնց ինչ֊որ յղումով գնում եմ ֆբ կամ ինստա, ու թռնում ա դէմքիս, ասելով՝ չեմոյց տայ՝ գրանցուիր, ահաւոր զզւում եմ ու զգում եմ որ երբէք չեմ հայ տէնց ցածր մանիպուլացնողին։հա, բարդ ա կապ կորցնելը։ ես կորցրել եմ։ ու ընկերներ եմ ուիեցել որ ասել են՝ չենք գալու ջաբեր։ ու մեկնաբաիել են էնպէս որ ինձ համար տեքն աւելի կարեւոր ա քան յարաբերութիւնիերը։ բայց ինձ համար տեքի չի կարեւոր այլ ազատ ինձ զգալը, չճնշուած ինձ զգալը, էդ էժան մանիպուլատորներին չտալը։ու հա, ես միայն չաթւում եմ նրանց հետ որ ջաբեր ունեն։ ծնողներս էլ ունեն ջաբեր յաւելուած հեռախօսի մէջ ու կարգիչների մէջ էլ։նախկինում գուգլ թըլքը թոյլ էր տալիս ու մարդիկ որ գուգլ թըլք ունէին ինձ հետ կարողանում էին չաթուել։ յետոյ գուգլը դա փակեց։ ու առաջ իրենց նշանաբանը don't be evil էր, իսկ հիմա՝ do the right thing։ապա յոյս ունենանք որ թրեդսը աւելի շատ ազատութիւն կը տայ իր օգտատէրերին ու դու կը կարողանաս իրանց հետ կապ պահել ու դուրս գալ տարբեր հարթակներից։թրեդսը խոստացել ա activity pub սափորթ, բայց իհարկէ թրեդսը պայմանական մաստոդոնին այլընտրանք չի որովհետեւ իրա յաւելուածը մէկ ա ալգորիթմներ ա օգտագործելու, պարզ չի արդեօք չի սահմանափակումներ դնելու activity pub հաղորդակցութեանը, ու հաստատ ամէն բան թրեք ա անելու սկսած հեռախօսի դիրքից։դէ լաւ, ամէն դէպքում լաւ ա որ խօսեցինք երեւի։
       
 (DIR) Post #AZaTvLJBFsmoFgrXOK by sariAxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq
       2023-09-09T06:46:35Z
       
       0 likes, 0 repeats
       
       @inky ապրես ինֆոի համար <3  ես էլ քիչ-քիչ հրաժարվում եմ իրենցից(ֆեյսբուք, ինստագրամ, թվիթեր), բայց դեռ ամողջությամբ չի ստացվում) նաև օրինակ  հաճախ ինչ որ ծառայություն ընտրելիս դու էնքան էլ  շատ հնարավորություն չունես կամ պիտի զանգես(չեմ սիրում զանգել) կամ պիտի ինչ որ մեսինջերով գրես:թրեդսից առաջին օրերին մի քիչ օգտվեցի, բայց չզարմացրեց ոչնչով, չգիտեմ հետո կփոխեն ինչ որ ձև թե չէ, ամենաշատը դուր չեկավ էն որ ինստայից կավածա, եսիմ
       
 (DIR) Post #AZaVtBMZSbx8jiXuQy by lmd@xn--y9a6bah4ck.xn--y9a3aq
       2023-09-09T08:59:09Z
       
       0 likes, 0 repeats
       
       @sariAxjik @inky ինստագրամով օգտվելու համար կա instagrapi եթե python-ով հավես ունեք կլիենտ սարքելու, իսկ մնացած սոց. կայքերը կարիք ունեն նորմալ մասնավոր wrapper-ներ ունենալու։ դրանք գոնե մասսամբ թույլ են տալիս պրոքսիներով օգտվել ու ֆալսիֆիկացնել կլիենտը (օրինակ նույն instagrapi-ն պատահական client id ա գեներացնում ու անդրոյդի կլիենտ)։