Posts by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
(DIR) Post #AZWFuQX3nNrDyyRpGi by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
2023-09-06T19:03:07+00:00
0 likes, 0 repeats
@sariaxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq>մտածել եմ ոչ սմարթվոն վերցնելու մասին, բայց գիտեմ, որ եթե դրա վրա չշեղվեմ ուրիշ զբաքմունք եմ գտնելուէ շեղուիր։էնքան շեղուիր հաւէսդ հանիր որ էլ չուզես շեղուել։ (:ես չէի սատարի չսմարտֆոն վերցնելու մտքին։տեղական պրովայդերների կողմից քեզ հետեւելը մնում ա։ ես առհասարակ կասէի՝ սմարտֆոն վերցրու, բայց սիմ քարտը հանի։ բայց գիտեմ որ քեզ սիմ քարտը չի անհանգստացնում։ու կասեմ՝ էնպիսի սմարտֆոն վերցրու (կամ գուցէ քոնը տէնցն ա) որ lineageos կարողանաս դրա վրայ տեղակայել։ ու տեղակայիր։ ու դիր fdroid։ ու ինչ կայ fdroid֊ի մէջ՝ միայն դա օգտագործիր։ոչ մի գուգլ սերուայսիս։կամ վերցրու փայնֆոն։ շատ վատ սարք ա։ (: իսկապէս։ (:վատ ա աշխատում լիքը բան, թոյլ ա, նստում ա աւելի արագ, քան ցանկալի ա։բայց աւելի կոմպ ա։ ունես ֆայրֆոքս։ ունես սովորական լինուքսի ծրագրեր։ու ամէնն էնքան անյարմար ա, որ ազնիւ խօսք, ես պարզապէս շատ անգամ չեմ էլ հանում իրան գրպանից։ մի բան ա պէտք նայել ինտերնետում՝ մտածում եմ՝ յետոյ կարգչի մօտ լինեմ կը նայեմ։ (:ու նաեւ արդէն ունես 100% ազատ մէյնլայն միջուկ, ու իւզեր էքսպերիենսը բաւական վատն ա որ շատ չօգտուես, ու նաեւ մէկ ա ունես լրիւ հզօրութեան լինուքս համակարգ։մի այլ տարբերակ (կներես իմ ցնդած տարբերակների համար) — մի 20 դոլարով ճարում ես իբէյում (միշտ չի լինում լաւ վիճակում եւ այլն, բայց պատահում ա) motorola droid 4։ ինքը շատ թոյլ սարք ա։ ու լիքը խնդիրներ ունի։ բայց նաեւ ահագին լաւն ա։ իրա վրայ տեղակայում ես (ես նոյնիսկ կօգնեմ տեղակայել եթէ ինչ, չաթով էլ կարող եմ օգնել) maemo-leste օպերացիոն համակարգ։ դա ոնց որ դեբիան լինի՝ devuan ա՝ դեբիան առանց systemd֊ի։ու նոկիայի desktop environment քիչ թէ շատ յարմարացուած փոքր էկրանների համար։իսկ եթէ շատ տանջուես էդ ամէնից, գուցէ յաւելուած գրես ինքդ քեզ համար եւ նաեւ մենք բոլորս կունենանք մի յաւելուած շատ։ես անդրոիդ չունեմ ու չեմ քշում։ ես հիմնականում տառապում եմ փայնֆոնի ու մոտորոլա դրոիդի հետ։ ու դրանք իմ ամենալաւ սարքերն են։ մոտորոլան նաեւ ունի հարդուեր ստեղնաշար։ դա շատ յարմար ա։ (:
(DIR) Post #AZWFuRNsd06mcnA0bA by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
2023-09-06T22:04:27+00:00
0 likes, 0 repeats
@sariaxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq լաւ, մի բան էլ։ես երեւի ես չեմ լինի եթէ չասեմ՝ էդ ամէն lineageos բան թեթեւ ճանապարհներ են։հաւէս կը լինէր եթէ էստեղ նշուած սարքերից ունենայիր արդէն, կամ մէկը քեզ տուած լինէր գոնէ community սարքերից մէկը, ու դու այն ճանք դնէիր, կոտրէիր, ու տեղակայէիր դրա վրայ postmarketos որեւէ ինտերֆէյսով։ու էդ պոստմարկէտօսը քանի որ լինուքս ա՝ էլի հանգիստ կապրես։ (:
(DIR) Post #AZYEXK2k2nLvYhbaxU by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
2023-09-07T12:01:39+00:00
0 likes, 0 repeats
@sariaxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq ինձ թւում ա գիրք թերթելը կամ անկապ բաների մասին մտածելը միշտ աւելի առողջ ա քան ծանուցումից թրիգերուելը ու գնալ բացելը։նաեւ դու գիտես որ դու ունես ծերից ծեր ազատ ծրագրակազմ։ ոչ մի յաւելուած քեզ չի հետեւում։ ոչ մի յաւելուած չի վերցնում քո ակսելերոմետրի տուեալները որ իմանայ դու հիմա զուգարանում ես թէ էսինչ մարդկանց հետ մի աւտոբուսի մէջ ես, զի միասին էք փոսի մէջ ընկնում։եթէ դա ազատ անդրոիդի բիլդ ա՝ ահագին յարմարութիւններ ունես, բայց չունես կորպորատիւ ծրագրեր ու յաւելուածներ։ նաեւ ջիջին ա խնդիր, բայց կարելի ա լուծել։եթէ դա լինուքս ա՝ աւելի բարդ ա։ դէ ինձ բարդ չի։ զի ես չեմ ուզում բանկի յաւելուած։ վեբով եմ կպնում կամ կարգչից։ բայց ես ունեմ rss ընթերցիչ, ունեմ պոդքաստ լսելու ծրագիր՝ gpodder֊ը, ու ունեմ սովորական դիտարկիչ։ ու xmpp կլիենտ։ ու աւել բան պէտք չի։ xmpp֊ն քեզ ծանուցումախեղդ չի անի։ ու ում որ կարողացել ես բերել xmpp իրանից երեւի ուզում ես ծանուցում ստանալ։ կամ ջնջի էդ մարդուն քո կոնտակտներից։ դու ես քո կոնտակտ լիստը կազմում, ոչ թէ մէկը վերցնում ա քո հասցէագիրքն ու կազմում ա քո համար կոնտակտ լիստ։ դու պիտի աւելացնես էդ մարդուն որ լինի քեզ մօտ։հա ու երբ դու քեզ հետ մենակ ես՝ էդ լաւ ա, ինձ թւում ա։ երբ պոդքաստ ես լսում՝ էդ էլ ա լաւ, զարգանում ես։ոնց որ դու պէտք ա ինքդ մտածես՝ պոդքաստ լսեմ՝ ու միացնես։ ինքը չի տայ քեզ ծանուցում, չի ասի՝ արի տես ինչ եղաւ։ու էդ պատճառով էլ մարդիկ չեն կպնում։նաեւ դէ մէյնսթրիմ սոցիալական մեդիայից ա պէտք դուրս գալ, որովհետեւ էնտեղ ալգորիթմը հատուկ կընտրի էն գրառումը որ քեզ կը տխրեցնի ու կը տայ կարդաս։ կամ որ կը ջղայնացնի։ որ ներգրաւուի քեզ։ որ շատ մնաս իրանց յաւելուածի մէջ։էդ ծրագրերը տուպը չար են սարքած, որ աւելացնեն քո իրենց յաւելուած օգտագործելու ժամանակը։էդպէս չեն սարքած ազատ սոցիալական մեդիայի յաւելուածներն ու սերուերները։ էդ պատճառով էլ մարդիկ չեն գալիս մեզ մօտ, էնտեղ են հիմնականում։ զի էնտեղ իրանք մանիպուլացուած են իսկ էստեղ՝ չեն։կներես որ էլի անկապ տեղեկատւութիւն շատ տուեցի։շատ շնորհակալութիւն քեզ որ հետաքրքրուեցիր։յուսանք կօգնի։յ․ գ․ փայնֆոնի երկու տարբերակ կայ, սովորաանն ու պրօն։ պրօն աւելի թանկ ա ու աւելի հզօր։ սովորականն աւելի թոյլ ա, լաւ թոյլ ա իրականում։ բայց փոխարէնը լաւ էժան ա, ոնց որ հարիւր հիսուն դոլար ա։բայց կրկին, կարելի ա ճարել motorola droid 4 մի քսան դոլարով, ու վրան տեղակայել լինուքս։ էդ նոյնիսկ աւելի լաւ ա՝ եւ էժան ա, եւ հին սարքը վերօգտագործւում ա։ չնայած ինքը գալիս էր ժամանակին անդրոիդ երկուսով, ու հիմա կիրառելի չի՝ դու իրան նոր կեանք ես տալիս տեղակայելով ամենավերջին լինուքսը որ իրան կենդանի ա պահում։
(DIR) Post #AZYEXKrR0Ju05vK4yO by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
2023-09-07T12:05:03+00:00
0 likes, 0 repeats
@sariaxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq ու նոյնիսկ մաստոդոնից՝ թթից կարող ես եան տալ։ ինքը օգտագործել ա թուիթերի մօտեցումը, երբ դու ստանում ես քո ֆիդում ես ում եմ մեկնաբանել ու ինչ եմ ասել։բայց աքթիւիթի փաբը դա չի պարտադրում։կարող ես ծմակուտում օրինակ գրանցուել, հետեւել քո թթի ընկերներին։ծմակուտը չի ցոյց տալիս ծանուցում առհասարակ։ չունի հնարաւորութիւն։ ու չունի յաւելուած։ու չունի լայք կոճակ։ ոչ կարող ես լայքել ոչ կարող ես լայքուած լինել։ծանուցում որ քեզ մեկնաբանել են գալիս ա մէյլով միայն։ կարող ես նէնց մէյլ տալ որը քո հեռախօսը չի ստուգում։ես դէ ապրում եմ էսպէս, կարողացել եմ, ուրեմն ուրիշներն էլ կարող են։նաեւ ծմակուտը դիասպորայի մարդկանց էլ ա կարողանում տեսնել։
(DIR) Post #AZYEXLmrYnq6y2BwUC by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
2023-09-07T12:09:11+00:00
0 likes, 0 repeats
@sariaxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq հա ու մէկ էլ եթէ դու ունենաս փայնֆոն կամ մոտորոլա դրոիդ չորս, պէտք ա քո նախկին հեռախօսը երեւի մէկին նուիրես։որ քոմիթմենթ լինի ու իմանաս որ ձեւ չունես իրան դարակից հանելու, միացնելու ու մի բան նայելու։
(DIR) Post #AZYEXMdgOQ5fbqu7oe by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
2023-09-07T12:10:01+00:00
0 likes, 0 repeats
@sariaxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq մի բան էլ՝ մոտորոլան խցիկ չունի։ այսինքն լինուքսի տակ չի աշխատում։ իսկ ֆոտօ անելը լաւ բան ա։ այնպէս որ երեւի փայնֆոն։ (:
(DIR) Post #AZaTvJPUJSdwMfnXwe by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
2023-09-08T12:07:57+00:00
0 likes, 0 repeats
@sariaxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq ըհը գիտեմ որ բարդ ա։մարդիկ ինձ տեսնում ասում են՝ արի ֆբ որ քեզ հետ շփուենք։ ես էլ փորձում եմ իրանց բացատրել որ նէնց չի որ ես չեմ կարող իրանց հետ չաթուել, նէնց ա որ իրանց ֆբ֊ն թւյլ չի տալիս իիձ հետ չաթուել։ու նորմալ չի էսպէս փակ պահելը ու պահանջելը որ մարդ հաշիւ ունենայ քեզ մօտ։հէնց ինչ֊որ յղումով գնում եմ ֆբ կամ ինստա, ու թռնում ա դէմքիս, ասելով՝ չեմոյց տայ՝ գրանցուիր, ահաւոր զզւում եմ ու զգում եմ որ երբէք չեմ հայ տէնց ցածր մանիպուլացնողին։հա, բարդ ա կապ կորցնելը։ ես կորցրել եմ։ ու ընկերներ եմ ուիեցել որ ասել են՝ չենք գալու ջաբեր։ ու մեկնաբաիել են էնպէս որ ինձ համար տեքն աւելի կարեւոր ա քան յարաբերութիւնիերը։ բայց ինձ համար տեքի չի կարեւոր այլ ազատ ինձ զգալը, չճնշուած ինձ զգալը, էդ էժան մանիպուլատորներին չտալը։ու հա, ես միայն չաթւում եմ նրանց հետ որ ջաբեր ունեն։ ծնողներս էլ ունեն ջաբեր յաւելուած հեռախօսի մէջ ու կարգիչների մէջ էլ։նախկինում գուգլ թըլքը թոյլ էր տալիս ու մարդիկ որ գուգլ թըլք ունէին ինձ հետ կարողանում էին չաթուել։ յետոյ գուգլը դա փակեց։ ու առաջ իրենց նշանաբանը don't be evil էր, իսկ հիմա՝ do the right thing։ապա յոյս ունենանք որ թրեդսը աւելի շատ ազատութիւն կը տայ իր օգտատէրերին ու դու կը կարողանաս իրանց հետ կապ պահել ու դուրս գալ տարբեր հարթակներից։թրեդսը խոստացել ա activity pub սափորթ, բայց իհարկէ թրեդսը պայմանական մաստոդոնին այլընտրանք չի որովհետեւ իրա յաւելուածը մէկ ա ալգորիթմներ ա օգտագործելու, պարզ չի արդեօք չի սահմանափակումներ դնելու activity pub հաղորդակցութեանը, ու հաստատ ամէն բան թրեք ա անելու սկսած հեռախօսի դիրքից։դէ լաւ, ամէն դէպքում լաւ ա որ խօսեցինք երեւի։
(DIR) Post #Aa1rYEaCqzA1i12eyO by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
2023-09-22T11:32:38+00:00
0 likes, 0 repeats
@lucy@xn--69aa8bzb.xn--y9a3aq բոլորս։
(DIR) Post #Aa6cwoEvPIkBiy9DGq by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
2023-09-24T12:51:52+00:00
0 likes, 0 repeats
@lucy@xn--69aa8bzb.xn--y9a3aq ես էսօր նոր հասկացայ էն օրը դու չաթում բաղէղայինի մասին ինչ մեկնաբանեցիր։ու գրեցի որ ivy նկատի ունէի։
(DIR) Post #AbBt9M1gQzBdmRHAQa by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
2023-10-26T23:50:20+00:00
0 likes, 0 repeats
@sariaxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq համարեա նոյն վիճակն ա։
(DIR) Post #AbK11qg0JP4DoEIHIG by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
2023-10-27T23:07:47+00:00
0 likes, 0 repeats
@sariaxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq էդ ընդհանուր առմամբ նրանից ա որ օկ չենք հեռանկարի հետ։ո՞րն ա հեռանկարը։ մեզ աշխատեցնելու են, իհարկէ չեն գնահատելու, իրանք՝ հարստանալու են, կամ էլ աւելի են հարստանալու։ երբ էլ յարմար չլինի՝ դուրս են նետելու, բայց քո տանջանքը իզուր չի լինի՝ իրենց շարունակելու ա փող բերել։տտ արդիւնաբերութեան վիճակը ահաւոր ա, դրա մասը չենք ուզում լինել։ ու չենք ուզում մեզ ճիպոտեն, ահա, ի՞նչ եղաւ, դէ էս էլ արա, դէ էս էլ, ու դու անում ես անում ես, ու ինչի՞ համար, որ մի քիչ փող ունենաս որ անիմաստ ծախսես որ քեզ էդքան վատ չզգաս, որ էդ անիւի մէջ պտտւում ես։ու նշանակութիւնը քո գործի ո՞րն ա։ ո՞նց զգալ որ ինչ֊որ բան ես անում որ անիմաստ չի։ երբ ինքդ չէիր ուզի սպառել էն պրոդուկտը որի վրայ աշխատում ես։ երբ զզւում ես էդպիսի բաներից։ու ամենակարեւորը՝ մենք փողը չենք ընկալում, ըստ երեւոյթին։ ես չեմ ընկալում։ ես տասնչորս տարի էդ տեղում աշխատելով չէի կապում ստացածս փողը իմ դրած ջանքի հետ։ ես հասկանում էի որ ինչ֊որ տեղ դէ պիտի աշխատես, օկ։ դէ էս մալթինէյշնլը ոնց որ ամենաանիմաստ բանը չի՝ ընդհանուր առմամբ մարդկութեանը պէտք են չիպեր, ու պէտք են մարդիկ որ դա անում են, ու պէտք են իմ պէս մարդիկ, որ իրանց օգնում են։ու ես հասկանում էի որ դէ չի լինի աշխատել մենակ քո ուզած բաների վրայ։ բնականաբար։ բայց կարեւորը՝ շատ զզուելի բաներ քիչ կային, կեանքս չէին ուտում, երբեմն էլ էն մարդիկ ում օգնել եմ՝ երախտապարտ էին։գիտե՞ս ինչ եմ իմացել։ հիմա եմ իմացել, երբ դուրս եմ եկել գործից։ իմ նախկին գործընկերներից մէկն ա պատմել։ պարզւում ա էդ կորպորացիայի աշխատելաձեւի մէջ սէնց բան կայ՝ երբ ինչ֊որ այլ թիմի մարդու օգնում ես, ու ինքը շատ գոհ ա քեզնից, կարող ա քեզ խրախուսել՝ ուղարկել քեզ կորպորատիւ թէյավճար, որը փոքր բան ա, տաս հազար դրամի չափ, առանց յարկերի, դրա երրորդ մասն էլ յարկւում ա։ էն մարդը պէտք ա քեզ տիպն ուղարկի, իսկ քո մենեջերը պէտք ա հաստատի։ ու ես երբէք չեմ իմացել որ էդպիսի բան կայ, որովհետեւ ես երբէք չեմ ստացել։ ու հիմա ինձ ասացին՝ ինչի երբէք չեմ ստացել։ ասացին՝ «քո նախկին գործընկերը վերջերս մեզ շատ օգնեց, քո թիմի էն տղան։ ահագին տանջուեց որ մեր խնդիրները լուծի։ ես իրան էդ տիպն ուղարկեցի։ ու պատկերացնո՞ւմ ես, էդ քո նախկին մենեջերը, իրա էսօրուայ մենեջերը՝ չի հաստատել։ մի եօթ հազար դրամ հազիւ հասնէր էդ մարդուն, նէնց չի որ իրան շատ փող են տալիս, ինչի՞ չհասնէր։ բայց գիտե՞ս՝ նա ինչքան տիպ ենք ուղարկել ձեր թիմին՝ երբէք չի հաստատել։ ախր ի՞նչ ա գնում քեզնից։»։ու ես գիտէի որ հա, երբէք իրա շեֆութեան հետ չի խօսի էնպէս որ իրանց մօտ նեգատիւ զգացմունքներ առաջանան իրա հետ կապուած։ մեր թիմը էն քիչ թիմերից էր ուր երբէք ոչ մէկ աշխատավարձի բարձրացում չի ստացել։ ես զարմանքով էի իմանում որ այլ թիմերում էդ լինում ա։ նոյնիսկ մենեջեր կար, որ բոլորի համար (չնայած իրանց ներքին կոնֆլիկտների) էդքան վիզ ա դրել, որ մի պահ պարզուեց ինքն իր թիմի այլ աշխատողներից աւելի քիչ ա ստանում։ես շատ եմ էն ժամանակ գրել, բողոքել աշխատանքից։ գրում էի ոնց սկրիպտս ասենք csv ա գեներացնում, ուղարկում շէֆիս, իսկ նա ինձ պատասխանում ա, թէ՝ իքսէլ սարքի, նոր ուղարկի, ու ես գիտեմ ոնց ա էդ պահին վերաբերւում՝ թէ դեբիլ ա, չի «կարում» մայքրոսոֆթ օֆիսով աշխատել։ ու ես իրան չէի էլ ասում՝ բացի, քո իքսէլը կը բացի էդ։ որովհետեւ հասկանում էի որ իր ուզածը էն չի որ իր իքսէլը բացի, իր ուզածն ինձ նուաստացնելն ա, ու ցոյց տալը որ իմ սկրիպտի արածը, իմ աշխատանքի արդիւնքն՝ իր համար ոչինչ ա։ որ նա հազիւ հանդուրժում ա էդ դեբիլին, ու նոյնիսկ գուցէ նախընտրէր ես չլինէի։ու ընդհանուր առմամբ պարզուեց որ դէ նախընտրեց։միւս տեղում ուր աշխատում էի մի պահ, ինձ թւում ա, իրանք էլ չէին իմանում ինչի են ինձ վերցրել, ու մտածում էին որ էդ սխալ էր։ու ես միշտ երկրորդ գործից հրաժարւում էի ու բաւարարւում էի իմ մալթինէյշնլի քիչ, դու չես պատկերացնում ինչքան փոքր աշխատավարձով։ վերջերս մի տղայ ասաց թէ՝ իմը շաատ քիչ ա, ես չեմպիոն եմ, էսա ասեմ տեսնես ինչքան քիչ ա, ու պարզուեց որ իմը գրեթէ երկու անգամ քիչ էր։ ասի՝ ես եմ չեմպիոնը, չմտածես։ ու ասացի ինչքան էի ստանում։հա, ես բաւարարւում էի դրանով, ու փորձում էի ինձ շատ վատ չզգալ ու հոբբիներովս զբաղուել ազատ ժամանակ։ ես լաւ էի զգում նրանից որ տեսնում էի որ ինչ֊որ մարդկանց օգուտ տալիս եմ։ ու հասկանում էի որ ինչ֊որ մարդկային յարաբերութիւններ կան, ու ես ջանում էի օգնել մարդկանց ում տեսնում էի որ խնդիր ունեն։ ես ընկալում էի դա իմ գործառոյթը։ ես չէի ընկալում որ ես դրա համար եմ փող ստանում։ ու ինձ թւում ա՝ էդ կորպորացիան էլ չէր ընկալում որ դրա համար եմ ստանում։ իրանց ընդհանուր առմամբ մէկ էր՝ հաստիք ա, վերեւից էլ ինչ֊որ կեղտոտ գործեր են գալիս, պիտի մէկի վրայ բարձես, տեղի մարդկանց այլ խնդիրները մեր ղեկավարութեանը հետաքրքրում էին էնքանով որ իրանց չբողոքեն։հա, ու երբ ընկերութիւնը սկսեց պահանջել «վերադարձ», բնաւ էլ բոլորը չէ որ ուզեցին վերադառնալ։ ու լաւ էլ աշխատում էին չէ՞ երեք տարի հեռավար։ եւ պարզուեց որ բոլոր իմ իմացած դէպքերում մենեջերները «պահել» են էն մարդկանց որ չեն ուզել վերադառնալ, ասել են՝ դու մնայ հեռավար աշխատի, ես պարզապէս չեմ ասի որ հեռավար ես, զի ինձ բաւարարում ա գործդ։ իսկ իմը՝ չէ, իրա համար պատճառ էր արդէն ինձնից պրծնելու։իսկ ես վերադառնայի ի՞նչ անէի՝ որ չորս ժամ խցանումների մէջ յոգնէի, մինիմում մէկ ու կէս ժամ գնալուց ու էդքան էլ գալուց, ու որ էնտեղ չկարողանայի գործ անել, որովհետեւ գործընկերներս գոռալու էին ինչ ճիշտ ա ուկրաինացի էրեխէքին սպանելը, ու կրկնելու էին սոլովեօվի քարոզը թութակների պէս, չկարողանայի կենտրոնանալ, ու անկապ նեարդայնանալու էի։ յետոյ մէկ ա կամ պիտի սպասէի իրանք գնան տուն ու ես գործ անէի, կամ պիտի խցանումներով շուտ տուն գնայի, որ շուտ հասնեմ ու արդէն էնտեղից գործն անեմ, որը էնտեղ չեմ կարող անել։բոլոր մենեջերները աշխատում են բալլեր նրանով որ ցածր ու ցածր փորձում են ստիպել աւելի շատ աշխատել, ու առանց այդ էլ դեւելոփերները ահաւոր ճնշուած են, ու գիշերն են գործ անում։ զի իրանց չեն թողնում ժամանակ որ իրանք կոդը մաքրեն, կամ շատ չկեղտոտեն, ու եթէ մարդը լուրջ ա վերաբերւում իրա գործին ու իրա ապագան տեսնում ա էդ ընկերութիւնում, ինքը գիշերը գործ ա անում որ կոդը պահի մէյնթէյնաբլ վիճակում, որ վաղը ինքը կարողանայ էդ կոդի հետ աշխատել։գնահատո՞ւմ են դա։ իհարկէ՝ ոչ։ ամէն օր նուաստացնող բազար ա՝ քանի՞ ժամում էս գործը կանես։ չէ, էդքան չենք տայ, կը տանք դրա հինգերորդ մասը։ ու տէնց անիւի մէջ բոլորը վազում են, մինչեւ մեռնեն։դրա՞ն պիտի կարօտենք որ ուզենք գտնել աշխատանք։մի բան էլ՝ մի քիչ բաց ու կրեատիւ մարդիկ ընկերութիւններում օգտակար են, միայն եթէ ամենաբարձր ղեկավարող պաշտօններում են։ ուր անկապ չես հասնի։ ուր կարող ես հասնել միայն մի միջոցով՝ եթէ դու քո ստարթափն ես սկսել, ու այն «յաջողուել» ա, այսինքն՝ իրան առել ա մեծ ընկերութիւն, կուլ ա տուել։ ու մինչեւ առաւ՝ դու լաւ ես, քանի որ այո՛, դու աշխատում ես լաւ մտքի վրայ ու դու կարծում ես որ աշխարհն աւելի լաւն ա դառնալու, ու դու վիզ ես դնում։ ու հէնց քեզ առան՝ քեզ շնչել չեն տալու ու դու զգալու ես որ էդ տեղում չես կարող աշխատել ու գնալու ես։երբ ինձ էդ ընկերութիւն վերցնում էին՝ տասնչորս տարի առաջ, էնտեղ մարդ կար, որ ինձ գիտէր այլ աշխատանքից, ու աշխատանքից դուրս էլ։իմ ապագայ շէֆն իրանից ֆիդբէք էր ուզել, ասել էր՝ վերցնե՞նք։ ու նա ասել էր՝ դէ ինչ ասեմ, շատ լաւ մասնագէտ ա, էսինչ գործերն ա արել, բայց շատ ա «ազատ նկարիչ», արդե՞օք կը կարողանայ կորպորատիւ միջավայրում աշխատել։ ու ճիշտ ա ասել, ու ես ջանում էի, ու միշտ մէկ ա վատն էի լինում։ես էսօր գիտեմ որ իմ փերսոնալիթին ֆիթ չի լինում էդ աշխատանքին։ էդ պատճառով էլ չեմ իմանում ինչ անել։ու երկու յղում՝կրեատիւ մարդկանց մասին զրոյց կայ պիտերսոնի հետ՝ https://www.youtube.com/watch?v=KxGPe1jD-qYիսկ էս շատ կարճ հոլովակ ա ուր հաւաքել են իր տարբեր ելոյթներից՝ https://www.youtube.com/shorts/ZEKoyEyx-9g — արդե՞օք կրեատիւ կամ բաց մարդիկ պէտք են աշխատատուներին։#աշխատանք
(DIR) Post #AbK11tdzHMEj0qND4C by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
2023-10-27T23:22:25+00:00
0 likes, 0 repeats
@sariaxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq ու ինձ վստահ չեմ զգում որ դէմքիս չեն թռնի կամ մտքում չեն դատապարտի երբ պիտերսոն եմ շէյրում, բայց ասէք՝ ո՞վ ա էդ մասին խօսել, ո՞վ ա էդ խնդիրները բարձրաձայնել։հա, մէկ էլ գրել էի որ երբէք երկրորդ գործ չէի վերցնում ու փորձում էի բաւարարուել(եթէ դա ուսման հետ կապ չունէր), որ ասեմ որ ընդամէնը մի անգամ եղաւ որ վերցրի երկրորդը։ էդ ժամանակ փաստօրէն համ դաս էի տալիս համ էդ երկու աշխատանքն էի անում։ իհարկէ շուրջօրեայ էի աշխատում։ դաս, յետոյ կարճ օֆիս աւրս, յետոյ մի քոլլ, յետոյ միւս աշխատանքի քոլլը, ու արդէն էնքան ես յոգնել որ էլ ոչ մի բան չես կարող անել։ բայց հիմա պիտի գնաս տուն ու գործ անես, երեւի, ու տէնց մինչեւ առաւօտուայ հինգը, մինչեւ ձգես։ ես էդ ոչ մէկին չէի ցանկանայ, բայց եթէ երեւանում տուն ես առնում՝ էդ ա պէտք, տէնց պտտուելը։ գոնէ ինձ ու իմ պէս շատ մարդկանց։ ու ես ինձ միշտ վատն էի զգում որ համ դասերն եմ վատ անում, համ էս գործը, համ էն գործը։ ու եթէ չզգայի որ ձեւ չունեմ էդ տունը չառնելու՝ չէի անի, երբէք չէի համաձայնուի։ հիմա իմ կեանքն էլ էսպէս ա դասաւորուել։ եթէ ես էսօրուայ իմացածս ու զգացածս ունենայի, գուցէ իմանայի որ պէտք ա, այո, փող աշխատել, բայց ոչ երեւանի տան համար, այլ օրինակ գիւմրուայ։ ու շատ անկապ ա որ էդպէս եղաւ, բայց դա իմ իմակ ձեւն էր՝ երեք աշխատանքը։ու ես գիտեմ որ ուրիշները էլի էդքան աշխատեն, բնաւ փաստ չի որ էդքան վաստակելու են, ու այդ պատճառով չեմ բողոքում, պարզապէս աւարտում եմ էն ասածս որ ես չէի վերցնի աւել գործ, եթէ շատ պէտք չլինէր։
(DIR) Post #AbK11w4eFCkcY6rWts by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
2023-10-27T23:26:01+00:00
0 likes, 0 repeats
@sariaxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq հիմա էլ քսան տարուայ վարկ ունեմ, ու եթէ չկարողանամ վաստակել՝ տանից զրկուելու եմ։ քսան տարի պիտի բանկի ստրուկը լինեմ։ էդ էլ գուցէ ամենախելամիտ լուծումը չէր։ ընկերս փոքր քաղաքում տուն ա առել տաս անգամ աւելի ցածր գնով, համ աւելի մեծ տուն ունի, համ տարածք ունի, համ էնտեղ համայնքում փորձում ա իմփաքթ ունենալ ու նշանակութիւն ա զգում իր կեանքում, համ էլ տան պարտքը մի տարում փակել պրծել ա։
(DIR) Post #AbxwM9oOTVNbxukXrs by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
2023-11-19T01:49:18+00:00
0 likes, 0 repeats
@sariaxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq իսկ էդի լա՞ւ ա։ (sic!)էսպիսի մէմ կայ տեղական, չգիտեմ ինչքան լայն շրջանակների։ մտածեցի գուցէ սազի հարցադրումը։
(DIR) Post #Acji9C5HXIlk4qtImG by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
2023-12-12T14:32:00+00:00
0 likes, 0 repeats
ինձ թւում ա, կրեատիւութիւնը կապուած ա «ուզում եմ կարողանալ էդպէս անել» մտքի հետ։ու հետեւաբար՝ «ուզում եմ կարողանալ նուագել էս գործը» եւ «ուզում եմ կարողանալ գրել էս (կամ նման) խաղ»։ու դրա հետ կապուած ա նաեւ ցանկութիւնը՝ կարողանալ ամենազրօյից իրականացնել ինչ֊որ լուծում։ իմանալ որ դու մենակ կարող ես դա անել։ու դրանից ա նաեւ սահմանափակումներ ուզելը՝ ուզում եմ էս ու էս չանել, կամ չօգտագործել, ուզում եմ քիչ ֆիչըրներով ծրագիր գրել չօգտուելով շատ գրադարաններից։ կամ ուզում եմ իւղաներկով նկարել, ոչ թէ կարգչով ու էն ծրագրով։ կամ ուզում եմ ինքս պատրաստել ֆոտօ էմուլսիա ու քսել ապակու վրայ, էն մեծ խցիկով նկարել։էսպէս ա օրինակ լինում երբ կրեատիւ մարդը սիրում ա սահմանափակումներ։ չնայած դա կարող ա թուալ տարօրինակ։#մարդիկ #կախուածութիւններ #արհեստ #արուեստ #ստեղծարարութիւն #մինիմալիզմ #սահմանափակում #սահմանափակումներ
(DIR) Post #Ajk0qpPF0z4o5FHoSe by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
2024-07-06T20:18:24+00:00
0 likes, 0 repeats
ասում ա՝Sometimes I wonder why:— JPEG and MPEG are Expert Groups— Bluetooth SIG and PCI-SIG are Special Interest Groups— USB-IF and HDMI Forum are Forums— W3C is a Consortium— WHATWG is a Working Group— Wi-Fi alliance is an Alliance— and VESA is an Associationու տէնց։#անկապ
(DIR) Post #AuvwFPvBaXtqLnRHNI by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
2025-06-08T21:33:38+00:00
1 likes, 0 repeats
@bartholin@fops.cloud web spec is too much.even microsoft gave up implementing its browser.the essense of the problem that web is used by big capital for earning money and to do that they influence the web spec in ways it is convenient to them and which is best for their businness interests.since the spec is what capital created even if you are are able to implement it (which you can't because even rich microsoft gave up) we should not actually need that web which was created by them.we need something else. but there's no such standard. because there's no alternative to w3c.what i mean, i have no hope for the web.community sites and programs can use necessary subsets of that web, but those programs are also not trying to steal your data, therefore you don't need the browser that protects you that much because you don't keep military if there's noone you need to defend from.people are concerned about privacy because they use web services that don't respect it. that is the problem.and solution is simple when you realize that: don't use those services.people today don't use perfectly capable linux phones because they can't run privacy invading apps on them.
(DIR) Post #B22grRkFOWwqOsuMCW by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
2026-01-07T12:30:43+00:00
0 likes, 1 repeats
(DIR) Post #B2tIZU1pVLH9nl0Qng by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
2026-02-01T19:35:39+00:00
1 likes, 0 repeats
@vitalis@dirtyknight.life (((:blood cells need carbs, they can't run on fat. liver generates glucose, even if you don't consume much. my brain is used to burn fat.
(DIR) Post #B32ifqZawYJOgt8LoW by inky@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
2026-02-05T21:26:47+00:00
1 likes, 0 repeats
https://github.com/norayr/pascal-wings#էկրանահան