Post ATt3xQI9p7Tl3X0GWG by kamee@vostain.net
(DIR) More posts by kamee@vostain.net
(DIR) Post #ATt3xQI9p7Tl3X0GWG by kamee@vostain.net
2023-03-22T22:07:02.858220Z
1 likes, 0 repeats
էնքան եմ հասկանում էս մարդուն, ես մի տարի եւ աւել էս դեղը խմել եմ բարձր դոզայով, ու ինձ ոչ ոք չէր զգուշացրել, որ ես ունենալու եմ դեպրեսիայի ամենածանր փուլը կեանքումս, + գինեկոլոգի կողմից նշանակուած դեղեր, որը հաշուի չէր առել իմ նման ծանրութեան դեղ ընդունելը ու իր կողմից նշանակել էր դեղեր, որոնք աւելի էին բարդացրել վիճակսու նաեւ էն, որ ուղղակի չես կարող ժպտալ կամ որեւէ միմիկա ցոյց տալ, տառացիօրէն ամեն միմիկայից դէմքդ այրուում ա ու սկսում արիւնոտուել, պառկած մնալ ոչ մի դիրքով՝ քանի որ փորի վրայ դէմքդ ա արիւնահոսում, մէջքի վրայ մէջքիդ մաշկն ա ճաքճչում ու արիւնահոսում, ձեռքերդ ամեն անգամ ինչ֊որ բանի դիպչելիս արիւնահոսում են եւնու նաեւ ֆիզիկապէս դէմքդ վառ կարմիր ա, ու հիմնականում ընդգծուած պարանոցդ քո նորմալ գոյնին, իսկ դէմքդ շատ ուժեղ կարմիր, թեւերդ իրենց նորմալ գոյնին, բայց դաստակներիցդ սկսած ձեռքերդ վառ կարմիրահաւոր ցաւոտ պրոցես ա, ու հերիք չի ինքնագնահատականդ ճահճում ա, մի հատ էլ դեղերի կողմից որպէս կողմնակի ազդեցութիւն սուիցիդալ մտքեր են սրուում մօտդու ոչ ոք քեզ երբեք չի զգուշացնում սրա մասին, ու երբ դու ուշ բայց հասկանում ես, թէ ինչ ա կատարուում հետդ՝ արդէն ետարկել չես կարող, ու երբ նոյնիսկ դեղը ստօպ ես տալիս, ազդեցութիւնը շարունակում ա մնալhttps://youtu.be/VwDiOXbiJQo#մաշկ #մարմին